«Առավոտ». Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակառակորդ. ՀԱԿ պատգամավոր
Հայկական Մամուլ
«Անակնկալ չէր ինձ համար ԲՀԿ-ի որոշումը, որովհետև ոչ մեկը չի կարող ասել, թե վաղն ինչ կլինի: Շատ նորմալ եմ նայում այդ ամեն ինչին, շատ նորմալ: Ամեն մի քաղաքական ուժ ունի իր հաշվարկները»,- «Առավոտ»-ի հետ զրույցում երեկ ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Թերթի հարցին՝ ՀԱԿ-ի կողմից ակտիվություն լինելո՞ւ է, թե՞ չի լինելու, խոսակցություններ կան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, նա պատասխանեց. «Միանշանակ ակտիվություն է լինելու: Սերժ Սարգսյանն ունենալու է շատ արժանի ու հաղթող հակառակորդ: Ես կարծում եմ՝ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք խոսում են որպես ընդդիմադիր, ներկայանում են որպես ընդդիմություն, թող հաշվի առնեն որոշ հանգամանքներ և իրական ընդդիմություն լինելու դեպքում թող հասկանան, որ այդ պայքարը պետք է միասնական տանենք»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին