«Ժողովուրդ». Դպրոցներում աշակերտներին բթացնելու գործընթաց է ծավալվում
Հայկական Մամուլ
Դպրոցներում աշակերտներին բթացնում են, այլ ոչ թե սովորեցնում: Երևանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանք՝ միաժամանակ տրամադրելով էլեկտրոնային այս կայքերի հասցեները՝ www.g-gollege.com,www.sovorel.am,www.homework.am: Այստեղ էլ տեղադրված են տնային աշխատանքները՝ պատրաստի, լուծված վիճակում: Այսինքն՝ երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու արտագրում են առաջադրանքները և ներկայանում դասի:
Ավելին, www.sovorel.am և www.homework.am կայքերն առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահմանել, և ուսուցիչներին այս մոտեցումը ձեռնտու է այնքանով, որ ստուգողների մոտ խայտառակ չեն լինի: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե հարցը կուսումնասիրեն և կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում:
Փաստորեն, մինչև հիմա ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղյակ չէ, որ հայ աշակերտներին բթացնելու գործընթաց է ծավալվում: Հուսանք՝ նախարար Արմեն Աշոտյանը նախընտրական քարոզչության «ընդմիջումներին» կզբաղվի կարևորագույն այս խնդրով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին