«Առավոտ». Ծառուկյանի որոշումն արցախյան վիկինգների դինաստիայի երկրորդ էշելոնի կողմից պետական ահաբեկչություն է
Հայկական Մամուլ
«Ծառուկյանի՝ ընտրական մարաթոնից դուրս մնալը որակում եմ արցախյան վիկինգների դինաստիայի երկրորդ էշելոնի կողմից պետական ահաբեկչություն դեմոկրատիայի առանցքը կազմող ընտրական իրավունքի ինստիտուտի նկատմամբ: Նաև՝ ուլտիմատում, անվերապահ կապիտուլյացիայի պարտադրանք վիկինգների դինաստիայի կողմից»,- «Առավոտ»-ի հետ զրույցում վերջին օրերի վերադասավորումների մասին կարծիք հայտնեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը՝ ի հեճուկս Աժ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հավաստիացումների, որ Սերժ Սարգսյանը ուժի կիրառման կողմնակից չէ և Գագիկ Ծառուկյանին ոչինչ չի պարտադրել:
Այսպիսով, Հակոբյանի համոզմամբ, Հայաստանում ժողովրդավարության ինստիտուտներն ընկան այնպես, ինչպես Լև Տոլստոյի Հաջի Մուրադը՝ «հնձած գառի նման»: Իսկ այն, որ նման կաթվածահար ինստիտուտներով Հայաստանը գնում է նախագահական մարաթոնի, Հակոբյանի համար դա ամենատոտալիտար համակարգի մասին է խոսում. «Քաղաքացուն զրկում են ընտրվելու իրավունքից կոմպրոմատային մարտավարությամբ»: Այս պարագայի համար էլ մարքսիստն օգնության է կանչում Ղազար Փարպեցուն. «Ամեն մի երկիր ու ժողովուրդ հեշտ ու արագ է անառականում, եթե անառակացնողը բռնապետական կարգերն են»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին