«168 ժամ». ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև համագործակցությունը հնարավոր է միայն խորհրդարանական մակարդակում
Հայկական Մամուլ
ԲՀԿ-ում «168 ժամ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միջև որևէ համագործակցություն բացառվում է:
«Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, որ մենք չենք պաշտպանելու որևէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ մենք ընտրություններում պահպանելու ենք չեզոքություն»,- թերթի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամներից մեկը՝ առայժմ չցանկանալով այդ հայտարարությունն անել իր անունից: ԲՀԿ-ում հնարավոր են համարում համագործակցությունը ՀԱԿ-ի և խորհրդարանական այլ խմբակցությունների հետ՝ միայն խորհրդարանական մակարդակում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին