«ՀԺ». Իշխանությունը ՀՀ-ն՝ որպես ինստիտուտ մինչև հողին չհավասարեցնի, չի հանգստանա. Նիկոլ Փաշինյան
Հայկական Մամուլ
Կառավարությունը երկուշաբթի կայանալիք Աժ նիստի օրակարգում արտահերթության կարգով ընդգրկել է պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի՝ Աժ Կանոնակարգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ սա էթիկայի հանձնաժողովի կազմի հարաբերակցության փոփոխություն է ենթադրում, և ակնհայտ է, որ ՀՀԿ-ն շտապում է դա ընդունել, որպեսզի իր սցենարով տանի «83-ի գործով» Արմեն Ռուստամյանի դիմումի քննարկումը:
Երեկ, «ՀԺ» թղթակցի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ի այս նախաձեռնությունը, Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը զարմանալի չի համարել, որ իշխանությունը փորձում է վարկաբեկել այս հանձնաժողովը: «Եթե ՀՀԿ-ն Հայաստանն է կոնսերվացնում, ապա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է, որ չկոնսերվացնի: Իշխանությունը ՀՀ-ն՝ որպես ինստիտուտ մինչև հողին չհավասարեցնի, չի հանգստանա»,- ասել է Փաշինյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին