«Առավոտ». Րաֆֆի Հովհաննիսյանն ամենաթարմ դեմքն է. Ստեփան Սաֆարյան
Հայկական Մամուլ
«Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը երեկ անդրադառնալով նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորություններին՝ նշեց, որ նրա շանսերը բավականին մեծ են:
«Րաֆֆի Հովհաննիսյանը հնարավոր թեկնածուների պարագայում ամենաթարմ դեմքն է, և որպես նախագահի թեկնածու՝ մրցակիցները քաղաքական ռեսուրսների առումով էլ զիջում են նրան»,- մեկնաբանեց նա՝ շեշտելով՝ քանի որ Հայաստանում ընտրությունների ելքը մեծապես կանխորոշում է պետական մեքենան, իհարկե՝ չի կարելի թերագնահատել գործող նախագահին՝ որպես մրցակցի: «Բայց որքան էլ քաղաքագետներն ասեն, թե Սերժ Սարգսյանը առաջին փուլով ընտրված է, ես հակառակն եմ պնդում. ստեղծվել են բոլոր պայմաններն ու նախադրյալները՝ միանշանակ ասելու, որ երկրորդ փուլն առնվազն անխուսափելի է»,- ասաց նա»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին