ԱՄՆ-ի իշխանությունները հաստատել են դպրոցում սպանված 20 երեխաների թիվը
ԱՄՆ
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի տարրական դպրոցներից մեկում կազմակերպած կրակահերթի արդյունքում մահացել է 27 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Այս տվյալները հայտնում է CBS News-ը՝ հղում կատարելով տեղի իրավապահ մարմիններին: Դպրոցականների ուղղությամբ կրակ բաց թողելուց հետո մարդասպանն ինքնասպան է եղել՝ գնդակ արձակելով սեփական գլխին: Սպանվածների թվում է նաև հանցագործի մայրը, ով դպրոցում ուսուցչուհի էր աշխատում:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին ժամը 09:30 տեղական ժամանակով: Մարդասպանը զինված է եղել 4 ատրճանակով: Ոստիկանությունից տեղեացրել են, որ մարդասպանը սպանված ուսուցչուհու 20-ամյա տղան է եղել: Նրա ավագ եղբայրը ձերբակալվել է հարցաքննության համար:
Տեղի ունեցածի կապակցությամբ ելույթ է ունեցել նախագահ Բարաք Օբաման, ով ցավակցել է զոհված 6-10 տարեկան սպանված երեխաների ընտանիքներին նրանց մահվան կապակցությամբ: Երկրում 4-օրյա սուգ է հայտարարվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)