Իսրայելի ԱԳ նախարար Լիբերմանը հրաժարական է տվել
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 14-ին հրաժարական է տվել Իսրայելի ԱԳ նախարար և վարչապետի օգնական Ավիգդոր Լիբերմանը, ով մեղադրվում էր իշխանության չարաշահումների և խարդախությունների մեջ: Այս մասին հայտնում է Guardian անգլիական պարբերականը:
«Չնայած, որ ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, սակայն որոշել եմ հրաժարական տալ ԱԳ նախարարի և վարչապետի օգնականի պաշտոնից»,-այս մասին նշել է Լիբերմանը և ավելացրել, որ հույսով է, որ իր անունն անհապաղ կմաքրվի:
Հիշեցնենք, որ Լիբերմանը մեղադրվել էր հինգշաբթի օրը: Նա հայտնի էր իր սուր արտահայտություններով ընդդեմ արաբների: Այսպես՝ նա մեղադրել էր եվրոպական պետություններին, որոնք ցանկանում են զոհաբերել Իսրայելն իսլամիստ արաբներին: Մինչ այդ Լիբերմանը մի քանի անգամ հանդես էր եկել հայտարարություններով, որ Իսրայելը կարող է ռմբակոծել Եգիպտոսի Ասվան քաղաքը:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Իսրայելում տեղի են ունենալու ընտրություններ, որոնցում, համաձայն սոցհարցումների, մեծ հնարավորություն ունեին հաղթելու Լիբերմանի և վարչապետ Նեթանյահուի կուսակցությունը: Դեռ պարզ չէ՝ արդյոք այս հանգամանքն իր ազդեցությունը կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա, թե՝ ոչ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)