Լավ է, որ Վրաստանը «նստած չէ Ուկրաինայի հետ նույն գնացքում»․ ԱԳՆ
Վրաստան
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է՝ լավ է, որ հանրապետությունը «նստած չէ Ուկրաինայի հետ նույն գնացքում»։ Այս մասին նա ասել է Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում։
«Մեզ ասացին, որ ինչ-որ գնացք է գալիս, գնում, և եթե մենք հիմա չբարձրանանք դրա մեջ, մեր ժամանակը երբեք չի գա», - ասել է դիվանագետը:
Բոչորիշվիլիի խոսքերով, այսօր կարելի է հստակ տեսնել, թե որքան անբարենպաստ կլիներ Վրաստանի համար «գտնվել նույն գնացքում, որով ընթանում է Ուկրաինայի ներկայիս կառավարությունը»:
Փետրվարի 18-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ, չնայած «մարտահրավերներին», Վրաստանը չի շեղվել իր ճանապարհից և չի հրաժարվել իր արժեքներից՝ ձգտելու դեպի Եվրոպա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան