Հ1-ի եթերում քաղաքական գովազդի 1 րոպեն կարժենա 80 հազար դրամ
Հայաստան
Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը դեկտեմբերի 14-ին կայացած նիստում որոշում է կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք հանրապետության նախագահի ընտրության նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քաղաքական գովազդի վճարովի եթերաժամի մեկ րոպեի սակագինը հանրային հեռուստատեսության համար սահմանել 80 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն, իսկ հանրային ռադիոընկերության եթերի համար՝ 3600 դրամ: Նախագահական նախորդ ընտրությունների համեմատությամբ այս սակագները փոփոխության չեն ենթարկվել:
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի կունենա հունվարի 4-14-ը: Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հունվարի 21-ին, կավարտվի փետրվարի 16-ին: Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 8-ի ժամը 18:00-ն է: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կսկսվի փետրվարի 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին, կավարտվի փետրվարի 13-ին՝ ժամը 20:00-ին: Քվեարկությունը կսկսվի փետրվարի 18-ին՝ 08:00-ին եւ կավարտվի 20:00: 2013-ին Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը կլինի 2013-ի փետրվարի 25-ին:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի