Բեյրութում հանդիպել են Սիրիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Լիբանանի դեսպանները
ԱՐԽԻՎ
«Սիրիայի ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն քաղաքական ճանապարհով»,-նշել են Բեյրութում Լիբանանի, Չինաստանի, Ռուսաստանի և Սիրիայի դեսպանները, այնուհետև ավելացրել, որ օտար պետությունները պետք է դադարեցնեն զենք և ֆոնդ ուղարկել ապստամբներին: Այս մասին տեղեկացնում է Daily star անգլերեն պարբերականը:
Սիրիայում բռնությունները շարունակվում են շուրջ 21 ամիս` պատճառ դառնալով բազմաթիվ զոհերի և վիրավորների: Հանդիպումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳ նախարարի օգնական Միխայիլ Բոգդանովը հանդես եկավ հայտարարությամբ, որ հնարավոր է համարում Սիրիայում ապստամբների հաղթանակը: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որով մերժում էր Բոգդանովի հայտարարությունը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)