Թաիլանդում Ford-ի և Mazda-ի աշխատակիցները ծեծկռտուք են սարքել
Աշխարհ
Թաիլանդում Ford Motor Company և Mazda Motor Corporation-ի ղեկավարության կազմակերպած երեկույթի ժամանակ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում վնասվածքներ է ստացել 30 մարդ. հայտնում է Reuters-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել նախօրեին՝ երեկոյան, Բանգկոգից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չունբուրի քաղաքում: Թե ինչ պատճառով են երեկույթին հրավիրված հյուրերը կռիվ սկսել, որը վերածվել է իսկական ծեծկռտուքի, հայտնի չէ:
Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ կռիվը սկսվել է այն բանից հետո, երբ արդեն գինովցած հյուրերին բեմ են հրավիրել ամանորյա նվերներ բաժանելու համար:
Իրավապահ մարմինների խոսքերով՝ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից, երբ հյուրերը սկսել են իրար վրա դատարկ շշեր նետել: Ականատեսների վկայությամբ՝ անկարգությունների ժամանակ կրակոցներ են հնչել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)