Օբամայի հայտարարությունը զայրացրել է Վենեսուելային
Աշխարհ
Ուրբաթ օրը ամերիկյան հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր վարչակազմի քաղաքականությունն ուղղված է Վենեսուելայում «ազատության» ապահովմանը այն ժամանակ, երբ նախագահ Ուգո Չավեսն «ավտորիտար քաղաքականություն է վարում և ճնշում այլախոհներին»:
Այս խոսքերը հնչել էին արդեն 4-րդ վիրատահությունը տարած նախագահ Չավեսի հիվանդության հետևանքով Վենեսուելայում ստեղծված լարված իրավիճակի ֆոնի վրա. հայտնում է Russia Today-ը:
«Վենեսուելայի համար նման նուրբ իրավիճակում նախագահ Օբամայի արած անփառունակ հայտարարությամբ ԱՄՆ-ն առավելապես իր վրա է վերցնում երկկողմ հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը՝ ցուցաբերելով իր ագրեսիվ քաղաքականությունը և մեր երկրի նկատմամբ հարգանքի բացակայությունը»,-ասված է Վենեսուելայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարության մեջ:
Ներկայումս Ուգո Չավեսը չարորակ քաղցկեղի դեմ բուժում է ստանում Կուբայում: 2011 հունիսից Չավեսն արդեն 4-րդ անգամ է վիրահատության ենթարկվում: Ինչպես հայտնում են, նրա առողջական վիճակը բարելավվում է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)