Քուվեյթում աստվածապղծության համար մահապատիժ կսահմանվի
Մերձավոր Արևելք
Քուվեյթի մայրաքաղաք Էլ Քուվեյթում հավաքված ցուցարարները պահանջում են ցրել դեկտեմբերի 1-ին ընտրված Ազգային ժողովը և չեղյալ հայտարարել ընտրության մասին օրենքում կատարված փոփոխությունները: Այժմ նոր կառավարությունը հրապարակել է օրենք, որով թույլատրվում է մահապատիժ կիրառել աստվածապղծություն կատարող անձի նկատմամբ:
Աստվածապղծության համար մահապատիժ է սահմանված անյպիսի երկրներում, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Պակիստանը: Այժմ նրանց շարքերը կարող է համալրել նաև Քուվեյթը:
Համաձայն նոր օրենքի` մարդը, ով իրեն թույլ կտա արարք, որn աստվածապղծություն կհամարվի, կդատապարտվի 5 տարվա ազատազրկման կամ տուգանքի, իսկ արարքը կրկնելու դեպքում մահապատիժն անխուսափելի է:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ