Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե
Վրաստան
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։ Այս մասին հայտնում է Sputnik Georgia-ն։
«ԱՄՆ նախագահը հայտարարեց «խորքային պետության» պարտության մասին: Եվ մենք ցանկանում ենք, որ այս ամենը Վրաստանում արտացոլվի ոչ միայն հայտարարություններով, այլև կոնկրետ քայլերով և գործողություններով: Որպեսզի սկսվի հարաբերությունների վերականգնում, գոնե ռազմավարական հարաբերությունները մենք սկսենք զրոյից»,- ասել է Կալաձեն:
Ինչպես նշել է իշխող կուսակցության գլխավոր քարտուղարը, իշխանությունները բազմիցս հայտնել են հարաբերությունները կարգավորելու իրենց պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան