Տոկիոն՝ ամենամաքուր, Մումբաին՝ ամենակեղտոտ, Մոսկվան՝ ամենաանբարեհամբույր քաղաքներն են աշխարհում
Հասարակություն
Հդկաստանի ֆինանսական կենտրոն հանդիսացող Մումբաի քաղաքը, որտեղ գտնվում են բանկերի և խոշոր ընկերությունների շտաբ-գրասենյակները, ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ քաղաքներից մեկը: Այն զբաղեցրել է վերջին՝ 40-րդ տեղը ճանապարհորդների կողմից նախընտրելի համարվող քաղաքների շարքում. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
TripAdvisor տուրիստական ընկերության կողմից կազմած վարկանշային աղյուսակում հնդկական Մումբաին ամենավերջին տեղում է նաև փոխադրամիջոցների հարմարավետության տեսանկյունից: Այս կարգում առաջին տեղը զբաղեցնում է Շվեյցարիայի Ցյուրիխը:
Հետաքրքրական է, որ հենց Մումբաի քաղաքում է նկարահանվել 8 Օսկարի արժանացած «Միլիոնատերը հետնախորշերից» ֆիլմը:
Ըստ նույն աղյուսակի՝ Նյու Յորքը ճանաչվել է լավագույն քաղաքը, որտեղ հարմար է գնումներ կատարել:
Տոկիոն առաջին պատվավոր հորիզոնականում է տաքսի ծառայությունների որակով և հասարակական տրանսպորտի ապահովության տեսանկյունից: Տոկիոն նաև ճանաչվել է ամնամաքուր քաղաքը` ըստ այս հարցումների, որոնց մասնակցել է 75 հազար մարդ:
Վարկանշային այդ աղյուսակի համաձայն՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրում են աշխարհի ամենաանբարեհամբույր մարդիկ: Մոսկվան անբարեհամբույրությամբ զիջում է միայն Լոնդոնին:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)