Չինաստանում ձերբակալվել է աշխարհի վերջի մասին լուրեր տարածող 4 մարդ
Աշխարհ
Չինաստանի Չունցին քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է 4 քաղաքացու, ովքեր աշխարհի վերջի մասին լուրեր էին տարածում բարձրախոսների և թռուցիկների միջոցով. տեղեկացնում է BBC-ն:
Իրավապահ մարմինների խոսքերով՝ մեղադրյալները բարձրախոսերով հայտարարում էին սպասվելիք գլոբալ աղետի մասին, որը վրա է հասնելու դեկտեմբերի21-22-ին:
Չինական ԶԼՄ-ները հայտնում են, որ իշխանությունները լայնածավալ պայքար են սկսել աշխարհի վերջի տեսության կողմնակիցների դեմ, ովքեր խաթարում են կոմունիստական կուսակցության հեղինակությունը:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան