Ստորագրահավաք՝ հանուն հուշարձանների ճիշտ պահպանության (տեսանյութ)
Հասարակություն
Այսօր Հյուսիսային պողոտայում մի խումբ ակտիվիստներ անց էին կացնում ստորագրահավաք, որի նպատակն էր հուշարձանների ճիշտ պահպանությունը: Ակտիվիստները քաղաքացիներին կոչ էին անում միանալ հուշարձանների պաշտպանության նախաձեռնությանը իրենց ստորագրություններով:
Ակտիվիստներից մեկը ներկայացրեց փաստաթղթի 5 պահանջները.
Առաջին՝ չեղյալ հայտարարել կառավարության թիվ 11.69 ա որոշումը և հուշարձանները վերադարձնել այն մարզերին, որտեղից դրանք բերվել են:
Երկրորդ՝ օրենքի մեջ փոփոխություններ մտցնել:
Երրորդ՝ գումարներն ուղղել դեպի այդ հուշարձանների պահպանությունը:
Չորորդ՝ այսուհետև նմանատիպ միջոցառումներն իրականացնել հանրային քննարկման միջոցով:
Հինգերորդ՝ հանրությանը հաշվետվություն ներկայացնել դուրս բերված բոլոր հուշարձանների վերաբերյալ:
Քաղաքացիներն առանց երկմտելու մոտենում և իրենց աջակցությունն էին ցուցաբերում նախաձեռնությանը՝ ստորագրելով վերոնշյալ փաստաթղթի տակ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը