12.12.12-ին ծնվել է Մայա Մարգարյանի որդին
Հասարակություն
12.12.12 թվերի խորհրդավոր համընկնման օրը լույս աշխարհ է եկել նաեւ երգչուհի, դերասանուհի, «Տեա-ջազ» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Մայա Մարգարյանի եւ ռեժիսոր Տիգրան Դավթյանի առաջնեկը, որին ծնողներն անվանել են Ալեք:):
«Անասելի երջանկություն եմ զգում, որ բառերով հնարավոր չէ նկարագրել: Երեխան սպիտակամորթ, կապուտաչյա ու սեւահեր է: Ամեն ինչ լավ է անցել, հիմա էլ լավ եմ զգում: Հիվանդանոցում կմնամ մինչեւ կիրակի»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Մայա Մարգարյանը:
Թոռնիկի ծնունդն անչափ ուրախացրել է Մայայի մայրիկին՝ դերասանուհի Ժենյա Մկրտումյանին: «Դեռ նախորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, զանգեցի նորություն իմանալու, Տիգրանն ասաց՝ դեռ չկա: Ես էլ կատակով ասացի՝ կարո՞ղ է ձգեք եւ 12.12.12-ին ծնվի: Հաջորդ օրը նկարահանումից վերադարձա տուն ու անհամբեր սպասում էի. դե գիտեինք, որ ժամանակն է: Անհանգիստ մի քանի ժամ անցկացրի, հետո Տիգրանի մայրը զանգեց ու ուրախ հայտնեց լուրը: Անասելի ապրումներ էին»,-նշել է «Կարգին սերիալ»-ում Ջեմմայի դերակատարը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը