Սոս Ջանիբեկյանն ընկերուհի՞ ունի
Հասարակություն
Լուրեր են պտտվում, որ դերասան Սոս Ջանիբեկյանն ու մանեքենուհի Լյուսի Հայրապետյանն ընկերություն են անում: Նրանց կարելի է միասին տեսնել տարբեր միջոցառումներին:
Խոսակցությունների նոր ալիք բարձրացավ, երբ «Տնից տուն» հաղորդումից հետո, որում Սոսը հյուրընկալվել էր Լուիզա Ղամբարյանին, վերջինս եթերում նրան հետևյալն ասաց. «Ուզում եմ, որ միշտ ժպտաս և քո կողքին միշտ լինի այն մարդը, ով քո կողքին է»:
Լուրը ճշտելու համար esyes.am-ը զանգահարել է դերասանին, ով չի ցանկացել մեկնաբանել խոսակցությունները՝ նշելով, որ ինչպես միշտ չի ուզում խոսել նման լուրերի մասին:
Ի դեպ, օրերս Լյուսին և Սոսը միասին են ներկայացել նաև հաղորդավարներ Աստղիկի և Նարբեի հարսանիքին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը