Նունեն, Ավոն և Հենրին արդեն զարդարել են Ամանորի տոնածառը
Հասարակություն
Ամանորյա իրարանացումն արդեն սկսվել է, հայտնիների բնակարաններում ևս նախատոնական տրամադրություն է: Նունե Եսայանը esyes.am-ին պատմել է, որ արդեն զարդարել են տոնածառն և ուրախ տրամադրությամբ սպասում են Նոր տարվան:
«Ամենաբարձրը Հենրիի տրամադրությունն է: Անհամբերությամբ սպասում է: Ուզում եմ՝ հնարավորինս երկար հավատա ամանորյա հեքիաթին ու Ձմեռ պապին և ամեն ինչ անում եմ դրա համար»,- ասել է Նունեն և հավելել, որ 5-ամյա փոքրիկն Ամանորի գիշերն արթուն է լինում:
Երգչուհին պատմել է, որ նախկինում եղել են տարիներ, երբ Ամանորի գիշերն աշխատել է, բայց Նոր տարին այն տոներից է, որը պետք է ընտանիքի հետ դիմավորել: «Եթե առաջարկ լինի, գուցե մտածեմ ընդունելու մասին, սակայն կհամատեղեմ Ամանորն ընտանիքի հետ դիմավորելն ու աշխատելը»,- նշել է երգչուհին:
Նունեն հավատում է՝ տարին ինչպես սկսվի, այնպես էլ կընթանա: Ամանորի գիշերը Նունեին, Ավոյին ու Հենրիին են միանում նաև նրանց ծնողները, ու Նոր տարին ընտանեկան մեծ տոն է դառնում:
«Այդ գիշեր հյուր չենք գնում: Տարին ընտանիքի հետ դիմավորելուց հետո գնում ենք հրապարակ՝ զբոսնելու»,- պատմեց երգչուհին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը