Հերթական ողբերգությունը ԱՄՆ–ում. փոխհրաձգություն՝ հիվանդանոցում
Աշխարհ
ԱՄՆ-ի Ալբամա նահանգի Բիրմինգեմ քաղաքի հիվանդանոցում հանցագործը սկսել է տարբեր ուղղություններով կրակ բացել, որի հետևանքով վիրավորվել է երեք մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ըստ տեղի ոստիկանության ներկայացուցչի հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ ատրճանակով զինված մեկը Սուրբ Վինսենթի հիվանդանոցում կրակում է մարդկանց ուղղությամբ:
Հանցագործն անգամ կրակ է բացել իրավապահների ուղղությամբ և վիրավորել ոստիկանության աշխատակիցներից մեկին և հիվանդանոցի երկու աշխատակցի: Հանցագործը սպանվել է պատասխան կրակի հետևանքով:
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե զինված անձն ինչպես է կարողացել մուտք գործել հիվանդանոց:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)