Կան դժվարանցանելի ճանապարհային հատվածներ
Հայաստան
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ի ժամը 08.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են, Դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Դիլիջան-Սեմյոնովկա և Սևան-Ճամբարակ ճանապարհահատվածները, ինչպես նաև Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար-Սարիգյուղ գյուղերի հատվածները, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Վահագնի-Վահագնաձոր-Փամբակ հատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն' Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը' առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի