Ի՞նչ իրավիճակ է Վրաստանի օդանավակայանում. Նոր մանրամասներ
Վրաստան
Ուղևորներին թույլ են տվել մտնել Թբիլիսիի օդանավակայանի շենք, որտեղ այսօր երեկոյան հայտարարվել է տարհանման մասին, հայտնում է SputnikGeorgia-ի թղթակիցը։
Թե ինչն է տարհանման պատճառ դարձել, դեռ հայտնի չէ։
Ոստիկանությունը շարունակում է մնալ դեպքի վայրում։
քիչ առաջ հայտնել ենք, որ Ուղևորներին և նրանց ճանապարհողներին հրամայվել է լքել Թբիլիսիի միջազգային օդանավակայանի սպասասրահը։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանում անվտանգության արձանագրությանը համապատասխան միջոցառում է անցկացվում։
Մենք կհետևենք զարգացումներին և մանրամասներ լինելու դեպքում կներկայացնենք առաջիկայում
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան