Կոբախիձեն աջակցել Է Թրամփին Զելենսկու հետ վեճից հետո
Վրաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տոկունություն և արիություն է մաղթել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ լեզվակռվից հետո: Այս մասին հայտում է NewsGeorgia-ն։
«Նախագահ Թրամփը և նրա խաղաղարար ջանքերը մեկը մյուսի հետևից դատապարտվում են այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են արյունալի պատերազմը թույլ տալու և Ուկրաինայի ու հազարավոր ուկրաինացիների սառնասրտորեն սպանության մեջ», — գրել է Կոբախիձեն Facebook-ի իր էջում:
«Պատերազմի կուսակցության և խաղաղասեր ուժերի միջև պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ ։ Հուսանք, որ այս պայքարը կավարտվի խաղաղության հաղթանակով: Որքան շուտ ավարտվի պատերազմն Ուկրաինայում, այնքան քիչ ուկրաինացիներ կզոհվեն և նույնքան արագ խաղաղություն կհաստատվի ողջ տարածաշրջանում", - եզրափակել է Կոբախիձեն։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան