Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասին Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել 

Քաղաքապետ եղած ժամանակ էլ ես անձամբ բիզնեսի մեջ եմ եղել. Վարդան Ղուկասյան

Քաղաքական

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով զրկվեց քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունից, երբ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն Գյումրիում պարտվեց ԲՀԿ-ին, նախագահի ընտրություններում պաշտպանելու է Սերժ Սարգսյանին: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Վարդան Ղուկասյանի հետ:

- Պարոն Ղուկասյան, Դուք այլևս Գյումրիի քաղաքապետ չեք և ՀՀԿ Գյումրիի կառույցի նախագահը չեք, առաջիկա նախագահի ընտրություններում Սերժ Սարգսյանին սատարելո՞ւ եք:

- Միանշանակ:

- Փաստացի ինքը, չէ՞, Ձեզ զրկեց և՛ Գյումրիի քաղաքապետի պաշտոնից, և՛ ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնից:

- Ո՛չ, ինքը չի զրկել: Ուղղակի ես ցանկություն չեմ ունեցել, մի քիչ հանգստանալ եմ ուզում, որպեսզի իմ տեղը շատ երևա:

- Իսկ ի՞նչ ձևով եք սատարելու, կասե՞ք:

- Ինչ ձևո՞վ, քաղաքակիրթ ձևով: Ընտրություն ոնց են իրականացնում, էդպես:

- Քանի որ Դուք հիմա ՀՀԿ խորհրդի կազմում չկաք...

- Խորհրդի կազմն ընդհանրապես ի՞նչ կապ ունի: Մարդու հեղինակությունը կապ ունի և հարգանքը կապ ունի, թե իրեն ինչքան մարդ կլսի և իր խոսքն ինչքան հեղինակություն կունենա իր մարզում, իր քաղաքում, իր երկրում: ...Ուղղորդելու ենք դեպի երկրի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը, որին և պաշտպանելու ենք:

- Պարոն Ղուկասյան, հնարավո՞ր է այդպիսով հույս ունեք վերադառնալ Գյումրիի քաղաքապետի պաշտոնին հաջորդ ընտրություններում:

- Ճիշտն ասած, ես էդ հարցին հիմա չեմ կարող պատասխանել, դա պիտի ժողովուրդն ասի: Ժողովուրդը պետք է ցանկություն ունենա, եթե ինձ շատ ստիպեց, բացի դրանից, ես տեսա՝ ոնց են ղեկավարում էս քաղաքը, իմ թողածը ոնց են տնօրինում և քաղաքը ոտքի է կանգնում, թե ոչ, նոր ես իմ խոսքը կասեմ: Հիմա ես ասելու բան չունեմ այդ հարցի կապակցությամբ:

- Պարոն Ղուկասյան, երբ Դուք լքեցիք քաղաքապետի պաշտոնը, ասացիք, գնում եք բիզնեսով զբաղվելու, հիմա ինչպե՞ս է Ձեր բիզնեսը:

- Չեմ ուզում ասել, կարող է աչքով տաք: ...Ես 8-րդ դասարանից բիզնեսով եմ զբաղվել: Քաղաքապետ եղած ժամանակ էլ ես անձամբ բիզնեսի մեջ եղել եմ, սեփականատեր եմ եղել: Փառք Աստծո, ավելացրել ու ավելացնում եմ մինչև հիմա: Ես հաջողակ մարդ եմ: Քարը որ գնամ, կանաչ կբուսնի իմ ճանապարհին:

- Քաղաքապետ եղած ժամանակ բիզնեսով զբաղվե՞լ եք:

- Բա ինչ եմ արել: 200 հազար դրամով մարդ չի կարող ապրել էսօր: Ես եղել եմ Շիրակի մարզի ամենամեծ ֆերմերը 96 թվականից:

- Բայց չգիտեի՞ք, որ օրենքով արգելված է, իրավունք չունեիք բիզնեսով զբաղվելու:

- Ո՛չ, քաղաքապետերին արգելված չի, որ մարդը կարող է սեփականություն ունենա, դա ԱԺ-ում է արգելված:

- Պետական պաշտոնյա է քաղաքապետը, իրավունք չունի:

- Սեփականատեր նա կարող է լինի, տնօրենը աշխատի:

- Պարոն Ղուկասյան, ոմանք ասում են՝ Դուք ամենաշատը Գյումրին եք սիրում, քանի որ այդ քաղաքը Ձեզ ամենաշատը հարստացրեց...:

- Մենք պապական հարուստ ենք: Մեր ունեցվածքը, որ խորհրդային տարիներին խլվեց իմ պապերից, որ հետ վերցնեմ, էսօր դուք Գյումրիի ստադիոնն էլ չեք ունենա: Եվ էստեղ շատ կառույցներ կան, որ եղել են իմ պապերի սեփականությունը և, փառք Աստծո, որ մենք էսօր չէ, որ հարուստ ենք: Ես որ դարձա քաղաքապետ, մեծ, հարուստ մարդ էի' ջիպերով, տներով, անասնապահական ֆերմաներով, կոոպերատիվներով, ատրակցիոններով, խանութներով, շուկաներով, Ռուսաստանում և արտասահմանում բիզնես ունենալով: Բոլորը լավ գիտեն, թե իմ ամբողջ էդ եղած-չեղածը ես երբ եմ ձեռք բերել: Մարդիկ կան, որ պատահական ձեռք բերեցին, դա այլ բան է:

- Ինչպե՞ս կգնահատեք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը' չառաջադրվել նախագահի ընտրություններում:

- Շատ ճիշտ է արել: Մարդը (Սերժ Սարգսյանը.- Մ.Խ.) հինգ տարի աշխատել է, երկրորդ հինգ տարին էլ պետք է ինքը աշխատի, որովհետև հինգ տարվա աշխատածը չի երևա, եթե մարդը չկարողանա տասը տարի աշխատել: Ընդհանրապես տեղական ինքնակառավարումում էլ չեմ ընդունում, որ արագ-արագ մարդիկ փոփոխությունների են ենթարկվում: Մինչև խորանում են, մինչև աշխատում են, կիսատ գործեր են մնում: Ես գտնում եմ, որ շատ ճիշտ է արել, և այսօրվա երկրի նախագահը շատ ճիշտ ղեկավարում է, շատ ճիշտ է, մենք պետք է բռունցքված լինենք: Մի ազգ էսքան բաժանելը, ես գտնում եմ սխալ: Մենք պետք է բռունցքված լինենք, ժամանակ տանք ու խոչընդոտ չհանդիսանանք ոչ մեկին:

- Կարծում եք, եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր, Սերժ Սարգսյանը հնարավորություն չէ՞ր ունենա շարունակել պաշտոնավարել որպես նախագահ:

- Չէ՛, էդպիսի բաներ ես չեմ ասում: Ես գիտեմ, որ առաջադրվեր էլ, Սերժ Սարգսյանը կհաղթեր:

- Պարոն Ղուկասյան, նախկինում լարված հարաբերություններ ունեիք ԲՀԿ հետ: Դուք ԲՀԿ-ին մեղադրեցիք Ձեր աղջկա նշանածի սպանության ժամանակ: Հիմա Ձեր հարաբերություններն ինչպե՞ս կբնութագրեք:

- Ես, ճիշտն ասած, ԲՀԿ-ին չեմ մեղադրել: Ես մեղադրել եմ պահի տակ, կասկածանքի տակ, խոսք ենք ասել անհատի հետ կապված ինչ-որ քաղաքական պայքարի ժամանակ: Երբ ընտրություններ են գալիս, ինչ-որ բաներ են ստացվում, ես էդտեղ կասկածանքներ ունեմ քաղաքականության հետ: Իսկ ինչ մնում է' հստակ ասել' մեղադրում եմ էսինչ կուսակցությանը, էսինչ ղեկավարին, ես հստակ էդպես բան չեմ ասել: Իսկ եթե ասել էլ եմ, կարող է դրանց միջի անհատի մասին եմ ասել: Գյուղ չկա, որ լավն ու վատը չլինի:

- Իսկ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետն այսօր ինչպե՞ս է ղեկավարում քաղաքը, Ձեր կարծիքով:

- Ճիշտն ասած, ես հիմա կարծիք չեմ կարող հայտնել: Թե ԲՀԿ-ական է, թե հանրապետական է, թե չգիտեմինչական է այսօրվա քաղաքապետը, իրեն հարց տվեք, բայց ես կողքից անպայման նայելու եմ իր կատարած աշխատանքին, որովհետև ես հսկայական ամագ ունեմ էս քաղաքի վրա և անպայման հետևելու եմ, թե ինչ են անելու և իմ կարծիքը հայտնելու եմ:

- Փաստորեն, Ձեր տղայի աշխատակիցներն էլ են այսօր աշխատավարձ պահանջում քաղաքապետարանից:

- Իմ տղան աշխատակից չունի: Դա ձեր լրատվականի սարքած հերթական հերյուրանքներն է: Դա «Գյումրեցի ընկերներ» կառույցն է, որն անկախ կառույց է, և այդ մարդիկ աշխատել են և, ցավոք սրտի, աշխատավարձ չեն ստացել: Իրենք հսկայական պարտք են էդ կառույցին, ինչքան ես գիտեմ, և իրենք պետք է տալիք անեն, որ այդ մարդկանց աշխատավարձը տան, մինչև դատ-դատաստանը: Լավ կլինի, որ դատարաններում չհայտնվեն, այլ կոմպրոմիսի գնային, և էդ կառույցներին նորմալ, առանց քաղաքապետարանը տրաքացնելու, ոնց որ ես էի տալիս պարտքերը, չափի մեջ հավաքագրում էի եկամուտները ամսական 100-150 մլն, և ութ ամսվա ընթացքում կարելի էր էս պարտքերը փակել: Էսքան աղմուկ, էսքան աղաղակ, էսքան վայնասունը ավելորդություն եմ համարում: Եթե տան դատարան, դատարանը վճիռ կայացնի և հաշվի վրա կալանք դնեն, և երբ որ էդքան գումարը կտանեն, իհարկե էդտեղ պրոբլեմ կառաջանա: Բայց քաղաքապետարանն այսօր կարող է ամսական 50-70 մլն դրամով իր պարտքերը փակել, բացի իր պարտադիր պատվիրակված լիազորություններից: Ոնց որ մենք էինք անում 13 տարի: Հեչ լսե՞լ եք, որ ես էսպես աղմուկ բարձրացնեմ: Բա ոնց եմ պահել առանց կրճատումների, մարդ չեմ կրճատել, ժողովրդին պահել եմ, աշխատավարձի բարձրացում եմ արել: Իսկ եթե չգիտեն' ոնց անել, միշտ պատրաստ եմ խորհուրդ տալու, ասելու, թե ոնց անեն, ինչ անեն, ոնց հավաքագրեն սեփական եկամուտները առանց լացի, առանց ողբի:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի
Ամենադիտված