Ուգո Չավեսի կուսակիցները ընտրվել են 18 նահանգներում
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի Միացյալ սոցիալիստական կուսակցության թեկնածուները հաղթել են 18 նահանգների նահանագապետերի ընտրություններում: Ընդդիմությանը հաջողվել է հաղթել միայն 3 նահանգներում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով կիրակի անցկացված տարածաշրջանային ընտրությունների նախնական արդյունքները հայտարարած Ազգային ընտրական խորհրդին:
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 53.94 տոկոս: Այս տվյալները ներկայացվել են քվեաթերթիկների 94.82 տոկոսի հաշվարկից հետո:
Մինչ ընտրությունները 23 նահանգներից 16-ում ղեկավարում էին Չավեսի կողմնակիցները, և միայն 7 նահանգ էր գտնվում ընդդիմության ձեռքում: Հիմնական նահանգն այս անգամ համարվել է ոչ թե Սուլիան, որտեղ կենտրոնացած է երկրի արդյունաբերության հիմնական մասը, այլ Միրանդան, որտեղ մրցակցում էին ներկայիս նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը, որը հոկետեմբերի 7-ին նախագահականա ընտրություններում պարտվեց Չավեսին, և Էլիաս Հաուան, որը մինչև վերջերս երկրի փոխնախագահան էր: Միրանդայում հաղթել է Կապրիլեսը: Նշենք, որ այդ նահանգում է տեղակայված երկրի մայրաքաղաք Կարակասը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)