Աֆղանստանում 10 աղջիկ է մահացել ականի պայթյունի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 10 երեխա է մահացել, երկուսը ծանր վիրավոր են Աֆղանստանում տեղի ունեցած ականի պայթյունի հետևանքով: Միջադեպը տեղի էր ունեցել Դավլաթզայ գյուղից քիչ հեռու՝ Նանգարհար գավառում:
BBC-ի տվյալներով՝ բոլոր զոհվածներն ու տուժածները մինչև 11 տարեկան աղջիկներ են: Նրանք փայտ էին հավաքում, երբ աղջիկներից մեկը պատահաբար կացինով հարվածել է Աֆղանստանում զինված հակամարտության ժամանակներից մնացած չպայթած ականին: 10 աղջիկ մահացել է տեղում, ևս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց. այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել են տեղացի պաշտոնյաները:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)