22 դպրոցականի դանակահարած չինացին վախեցած էր աշխարհի վերջի մասին լուրերից
Աշխարհ
Հոգեպես անհավասարակշռված տղամարդը, ով Չինաստանում անցած շաբաթ դանակահարել էր ավելի քան 20 աշակերտի, հարձակումն իրականացրել էր, ըստ հետաքննության տվյալների, աշխարհի վերջի վախից. այս մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ոստիկանության տվյալներին:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը չինական Չինտաո գյուղում տղամարդը դանակահարել է նախակրթարանի 22 աշակերտի. հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով չինական ԶԼՄ-ներին: Ըստ ոստիկանության տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան: Տղամարդը դպրոցի մուտքի մոտ դանակով հարձակվել է երեխաների վրա և վիրավորել 22-ին, տուժել է նաև մի անցորդ:
36-ամյա հանցագործն արդեն ձերբակալվել է: Երեխաները հոսպիտալացվել են, ըստ նախնական տվյալների՝ ստացված վնասվածքները նրանց կյանքին չեն սպառնում: Ինչպես հայտնում են ոստիկանությունում, տղամարդը հարձակումն իրականացրել էր աշխարհի վերջի մասին լուրերի տպավորության տակ: 2012 թվականի դեկտեմբերի 21-ին իբր սպասվող աշխարհի վերջի մասին լուրերն ակտիվ շրջանառվում են Չինաստանում. խանութներում գրանցվել է լուցկու և մոմերի վաճառքի աճ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)