Ծաղկաձորում ապօրինի ձեռքբերված հողամասերերի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյան
Հրապարակումներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«#հատիկառհատիկ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մ. Մկրտչյան փողոցի 32/1 հասցեում գտնվող 26 հազար 700 քմ մակերեսով և նույն փողոցի 36/1 հասցեում գտնվող 26 հազար 400 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ, որպես ապօրինի ձեռքբերված գույք, վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 432 միլիոն դրամ»։
