Ոտիկանությունն էլեկտրաշոկ է կիրառել երկրորդ iPhone-ը գնել ցանկացող կնոջ նկատմամբ
ԱՄՆ
ԱՄՆ-ի ոստիկանությունը էլեկտրաշոկ է կիրառել 44-ամյա Կսաոժի Լիի նկատմամբ Չինաստանում գտնվող իր ընտանիքի համար երկրորդ iPhone-ը գնել ցանկանալու համար. այս մասին գրում է Lifenews.ru-ն:
Մասաչուսեթսում չինուհուն երկրորդ iPhone-ը գնելու փորձի համար հարվածել են էլեկտրաշոկերով, գցել հատակին ապա ձերբակալել չենթարկվելու համար:
Կինը ֆիզիկական բռնության է ենթարկվել կարճ ժամանակահատվածում միանգամից երկրորդ հեռախոսը գնելու համար: Apple ընկերությունը նման փորձ թույլ չի տալիս, քանի որ նա կարող է սարքը ենթարկել վերավաճառքի: Հենց խանութում կնոջը խնդրել են լքել տարածքը, սակայն լեզվի չիմացության պատճառով նա չի ենթարկվել, ինչից հետո խանութի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կնաչել: Իսկ երբ շփոթության մեջ հայտնված կինը հրաժարվել է ենթարկվել, ոստիկաններն էլեկտրաշոկ են կիրառել:
Ներկա պահին Կսաոնժի դեմ մեղադրանք է առաջադրվել հանցագործ մտադրության և ոստիկանության չենթարկվելու մեջ: Դատական նիստը տեղի կունենա հունվար ամսին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)