Երևանցիների 73%-ն ունի շուրջօրյա ջրամատակարարում
Հասարակություն
Ստորև ներկայացնում ենք «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2012թ. նոյեմբեր ամսվա տվյալները 2011թ. նոյեմբեր ամսվա համեմատությամբ..
«Երևան Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական և բաշխիչ ցանցի կարգավորման աշխատանքները տալիս են իրենց դրական արդյունքները: Ամիս առ ամիս բարելավվում են ջրամատակարար կազմակերպության գործունեությունը բնութագրող կարևորագույն ցուցանիշները, առաջընթաց է արձանագրվում հիմնական ուղղություններով: Նոյեմբերն այս առումով ըստ էության բացառություն չի կազմել:
Այսպես, մայրաքաղաքում անցած ամիս ապահովվել է միջինը 95,8% ջրամատակարարման շարունակականություն, այն դեպքում, երբ առավելագույն՝ 95% տվյալ ցուցանիշը պետք է կազմի Վարձակալության պայմանագրի ավարտին՝ 2016թ.: Ընդ որում, տվյալ արդյունքը ձեռք է բերվել ռեսուրսների խնայողության շարունակվող քաղաքականության պայմաններում: Այսպես, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ ջրի ծախսը համակարգում նվազել է 3,3%-ով կամ վայրկյանում 306 լիտրով, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը՝ 38%-ով: Ներկայումս Երևանում շուրջօրյա ջրամատակարարում ունի բաժանորդների մոտ 73%-ը, 17-23,5 ժամ՝ 24%-ը և 12-17 ժամ՝ ընդամենը 3%-ը:
Ինչ վերաբերում է ջրի որակին, ապա ընկերության ջրի լաբորատորիայի կողմից Երևանի 1455 կետից վերցվել են փորձանմուշներ, որոնք ըստ ստուգման արդյունքների համապատասխանել են գործող սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին:
Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով, «Երևան Ջուր» ընկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2012թ. նոյեմբեր ամսվա գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ' 2011թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ (2008թ. տվյալները համեմատության համար են)»:



















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը