Եմենում տասնյակ անչափահասներին մահապատիժ է սպասվում
Աշխարհ
Եմենում տասնյակ անչափահաս օրինախախտ երեխաներին մահապատիժ է սպառնում, ինչն ամբողջովին հակասում է ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքի կոնվենցիային. գրում է MIGnews-ը: Վերջին զոհը դարձել է 15-ամյա աղջիկը Հինդ ալ Բարտի անունով, ում մահապատիժն իրականացվեց դեկտեմբերի 3-ին:
ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Ժան Զերմատենը կարծում է, որ մահապատիժը Եմենի կողմից 2005-ին և 2009-ին իր վերցրած պարտավորությունների լուրջ խախտում է, երբ կառավությունը խոստացել էր վերացնել մահապատիժը, խոշտանգումները և այլ անմարդկային և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վարվելաձևերը օրենքը խախտած անչափահասների նկատմամբ:
Ժան Զեմատենը նաև հայտնել է, որ ներկա պահին Եմենում մահապատժի դատապարտվածների բանտախցերում գտնվում է 21 օրինանխախտ, որոնց 18 տարեկանը դեռ չի բոլորել հանցագործությունն իրականացնելու պահին: Ընդ որում, 186 երիտասարդներին, որոնք ևս ենթադրաբար մեղավոր են, մահապատիժ է սպառնում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)