Բակո Սահակյանն ընդունել է Ռուբեն Հայրապետյանին և Հենրիխ Մխիթարյանին
Արցախ
Դեկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ հայ անվանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախում սպորտի, մասնավորապես, ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրապետության տարբեր շրջաններում մարզադաշտեր կառուցելու վերաբերյալ:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային եւ Հենրիխ Մխիթարյանին՝ Արցախում սպորտի զարգացմանը աջակցելու եւ տարբեր բարեգործական ծրագրեր իրականացնելու համար:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան