Սպասվում են տեղումներ
ԱՐԽԻՎ
Դեկտեմբերի 18-20-ը շրջանների զգալի մասում, 21-ին հանրապետության ողջ տարածքում, 22-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 20-21-ին հովտային շրջաններում՝ անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում'մառախուղ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-21-ին աստիիճանաբար կբարձրանա 10-15, արևելյան շրջաններում' 15-20 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 18-ին, 19-ի օրվա առաջին կեսին սպասվում է ձյուն, 19-ին օրվա երկրորդ կեսին, 20-21-ին՝ անձրև: 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանարվոր է քամու ուժգնացում 13-18 մ/վրկ, գիշերը և առավոտյան՝ մառախուղ:
Երևանի դեկտեմբերի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան 13.50C (1945 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան -13.00C (1941 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 0.20C


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)