Թրամփը Իրանի մասին կոշտ հայտարարություն է արել
Հրապարակումներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դիտարկում է Իրանի միջուկային հարցի լուծման երկու հնարավոր ուղի՝ ռազմական կամ դիվանագիտական, ընդգծելով, որ նախապատվությունը տալիս է բանակցություններին: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Երկու ճանապարհ կա՝ ռազմական կամ դիվանագիտական։ Եվ ես կնախընտրեի բանակցությունը, քանի որ չեմ ուզում վնասել Իրանին։ Մենք կարող ենք այնպիսի համաձայնագիր կնքել, որը նույնքան լավը կլինի, որքան ռազմական ճանապարհով հաղթելը։ Բայց ժամանակը մոտենում է, և այսպես թե այնպես ինչ-որ բան տեղի կունենա», - ասել Է Թրամփը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնում ոչ բոլորը կարող են համաձայնել իր մոտեցմանը, սակայն ընդգծել է, որ ձգտում է դիվանագիտական կարգավորման:
