Ով է «Կրոկուսում» հրդեհի կազմակերպման հրահանգիչը. մանրամասներ են պարզվել
Հրապարակումներ
Մոհամմադ Շարիֆուլլահը, ով ձերբակալվել էր ամերիկյան իշխանությունների կողմից և խոստովանել է, որ հրահանգել է մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներից մի քանիսին, Աֆղանստանի քաղաքացի է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Տաջիկստանի հատուկ ծառայությունների աղբյուրին։
«Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող Մուհամմադ Շաֆիուլլահը Տաջիկստանի քաղաքացի չէ, այլ Աֆղանստանի քաղաքացի է», - ասվում է հաղորդագրությունում։
Գործակալության աղբյուրը հաստատել է, որ Շաֆիուլլային արտահանձնել է Պակիստանը՝ ամերիկյան իշխանությունների խնդրանքով։ Նա հավելել է, որ ձերբակալվածը Տաջիկստանում ոչ մի քրեական գործի մեջ չի եղել։
