Հոլանդիայի հիվանդանոցներից մեկում շունն է ախտորոշում հիվանդությունը
Հասարակություն
Հոլանդական հիվանդանոցներից մեկում մի շուն է աշխատում, որը ախտորոշումներ է կատարում հիվանդներին. հայտնում է Korrespondent-ը:
Շնորհիվ իր անսովոր հոտառության՝ Քլիֆ անունով շունը կարող է զգալ աղիքային ինֆեկցիան, որն առաջացնում է ստամոքսային կծկումներ, ախորժակի կորուստ, տենդ և քաշի կորուստ:
Երբ որ հիվանդանոցում նման ախտանիշներով հիվանդ է հայտնվում, շունը բժիշկներին նշան է տալիս:
Նախկինում նման բարդ ինֆեկցիան հնարավոր էր հայտնաբերել միայն հմուտ բուժանձնակազմի միջոցով, սակայն հետազոտողները ենթադրեցին, որ շներն ավելի լավ կարող են իրականացնել այդ գործառույթն իրենց սուր հոտառության շնորհիվ:
Երկու ամիս տևած վարժանքներից հետո շունն անսխալ ախտորոշում է հիվանդությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը