Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ «Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ 

ՀՀԿ-ն և неЛюбовный треугольник-ը կամ ինչո՞ւ են աղմկում տարանջատվածները

Հրապարակումներ

Նախ, կցանկանամ հայցել հայ հասարակության առողջ հատվածի ներողամտությունը, որ, մեր ժողովրդի հիմնական դարդ ու ցավերը թողած, կրկին ստիպված եմ հրապարակավ անդրադառնալ ներընդդիմադիր բախումների վերջին դրսևորումներին։

Հավաստիացնում եմ ձեզ, սակայն, որ խնդիրը ոչ այնքան նիկոլաոճ ստերին, կեղծիքներին, աղավաղումներին և վիրավորանքներին պատասխանելն է, որքան ապացուցելը, որ այս սկանդալը պատահական չէ, ծրագրավորված է և փաստացի երկրորդ նախագահի աշխատակազմի և որոշ համակիրների միջոցով Հայաստանի իրական, սուվերեն և ազգային, օրակարգի դեմ թիկունքից բացված երկրորդ ճակատն է։

Եվ քանի որ այս քննարկումներում կրքերը հասել են շեքսպիրյան մակարդակի, ընթերցանությունն ավելի պատկերավոր դարձնելու նպատակով համեմեմ այն անգլիացի հանճարի թեմատիկ երկտողերով։ Ստորև՝ այս հավաքական գնահատականին իմ անդրադարձը։

 

1. «Чем меньше слов, тем больше будет чувства».

«Տեսա՞ք, Քոչարյանն ասուլիս տվեց, դե Սերժն էլ թող տա ու պատասխանի բոլոր հարցերին»։ Սույն թոթովախոս «փաստարկը» վերջերս հաճախ է հնչում ուրիշի պատերազմում ակամայից կամ գիտակցված առաջնագծի զինվոր դարձածների շուրթերից։ Այս մոլեռանդները չեն էլ հասկանում, թե որքան խոցելի են դարձնում երկրորդ նախագահին նման մտքերով։

2.5 տարի լռություն պահպանած ընդդիմադիր առաջնորդի 4 ժամանոց ասուլիսը նախ չպատասխանեց ամենակարևոր հարցին՝ ինչո՞ւ էր նախագահ Քոչարյանը Արցախի բլոկադայի, դրան հաջորդած պատերազմի, Արցախի բռնի հայաթափման, երկրում մոլեգնող քաղաքական տեռորի ժամանակ վերցրել այդ թայմ-աութը։ Այնինչ երրորդ նախագահը այդ ընթացքում առնվազն 16 (!) անգամ շփվել է լրատվամիջոցների հետ՝ պատասխանելով այդ պահին լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին։

Նախագահ Սարգսյանն էր Քովիդից անմիջապես հետո սկսել ասուլիսների շարքը, որն ընդհատվեց 44-օրյա պատերազմով, մեր պարտությամբ, երկրում օրակարգերի փոփոփությամբ։ Ինչ վերաբերում է 2018-ի դեպքերի մասին իր գնահատականներին, ապա դրանք մանրամասն ներկայացվել են Մհեր Մկրտչյանին, Դավիթ Սարգսյանին, BBC-ին տրված իր հարցազրույցներում, ինչպես նաև ՀՀԿ վերջին համագումարին նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթում։ Ականջ ունեցողը կլսի։ Եթե ոմանց այսքանն իրոք չէր բավարարում, ապա հայցում եմ իրենց ներողամտությունը, քանզի մեր առաքելությունների մեջ չի մտնում հետին թվով սևեռուն և բորբոքված անբավարարություններին հագուրդ տալը։ Երրորդ նախագահը, բնականաբար, շարունակելու է իր ակտիվ շփումը հանրության հետ և դա անելու է իր նախընտրած ժամանակահատվածում և ձևաչափերով՝ բաց լինելով բոլոր հարցերի համար։

2. «Величайшая обида, какую можно причинить честному человеку, – это заподозрить его в нечестном».

«Ինչո՞ւ մերժեցին Սերժին, բայց նստեց Քոչարյանը»։ Երկրորդ նախագահի գրասենյակն այս բանաձևը, վստահ եմ, համարեց «մխած» և հրապարակ նետեց իրենց մեդիայի տաղավարում։ Կրկին ցավում եմ, որ ստիպված եմ իրենց նման մանրանալ։

Նախագահ Քոչարյանը նստեց առաջինը, իսկ Հանրապետականն առաջին ու միակն իրեն պաշտպանեց, որովհետև Նիկոլին պետք էր արագ խաղարկել «Մարտի 1-ը ամբողջությամբ» բացահայտված է խաղաքարտը։ Զարմանում եմ, թե ո՞նց կարելի է «մոռանալ» երրորդ նախագահի, իր մերձավոր ազգականների և թիմակիցների դեմ հարուցված բազմաթիվ գործերը։

Բայց հիմա հակընդդեմ հարց. ինչպե՞ս ստացվեց, որ 2021-ի ընտրություններին ընդառաջ, փաթեթային կերպով նախագահ Քոչարյանի՝ դրանց մասնակցելու համաձայնությանը ցուգահեռ արդեն նիկոլական Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց համապատասխան հոդվածը, և քրեական գործն այդ պահին փակվեց։

Ինչպե՞ս պատահեց, որ «Քոչարյանը նստեց», բայց (փառք Աստծո) չդատապարտվեց։

Ինչպե՞ս պատահեց, որ «Քոչարյանը նստեց», բայց հետո երկրորդ նախագահի հետ ասոցիացվող բիզնեսմենները ծաղկեցին։

Ինչպե՞ս պատահեց, որ «Քոչարյանը նստեց», հետո, 21-ի ընտրություններին գնալով՝ չնստեց (փառք Աստծո), հետո՝ 26-ին ընդառաջ նորից բացվեց այդ շինծու գործը, և երկրորդ նախագահը, այժմ արդեն 15 ամիս շուտ կրկին հայտարարեց գալիք ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։

Սերժ Սարգսյանի չնստելով խիստ մտահոգ և բորբոքված շրջանակներին ուզում եմ «լավ» լուր հայտնել. երրորդ նախագահի նկատմամբ օրերս նոր մեղադրանք առաջադրվեց, որի քաղաքական լինելու մասին նախագահ Քոչարյանի շրջապատից և ոչ մեկ այդպես էլ չարտահայտվեց։ Նկարագրածս շղթան, սակայն, իրականում ոչ թե դուետի, այլ տրիոյի տպավորություն է թողնում, որտեղ եռանկյան երրորդ, դրսի գագաթը երկրորդ գագաթի միջոցով փորձում է իր ազդեցության տակ պահել առաջին գագաթին։ Այդպես եղավ 2021-ին, այդպես է նախապատրաստվում 2026-ը։ Եվ երկրորդ նախագահի ասուլիսին հնչած կարևոր ուղերձները, իմ ընկալմամբ, հենց այդ մասին էին։

3. «Опасна власть, когда с ней совесть в ссоре».

«Ընտրություններից առաջ բոլորն էլ գնում են կրելու»։ Ի դեպ, 2021-ի մասին։ Մեր ընդդիմախոսները սկսել են պնդել իրենց համար խիստ խոցելի այդ նախադասությունը՝ որպես փրկօղակ 2021-ի անհաջողությունը արդարացնելու համար։ Նրանք մոռանում են, որ իրենց կողմից մեջբերվող այդ քաղաքագիտական այբուբենը կիրառելի է շարքային իրավիճակներում շարքային ընտրությունների ժամանակ։ Այնինչ 2020-2021 թվականներին մեր երկրում իրավիճակը ֆորսմաժորային էր, ընտրություններն էլ՝ կուտ Նիկոլին որպես կառավարելի կերպար իշխանությանը պահելու, գոլորշին թողելու և Հարավային Կովկասում խաղը շարունակելու համար։ Դուք այնքան վստահ էիք ձեր հաղթանակի մեջ, որ նախագահ Քոչարյանն այդ օրերին ռուսական РБК հեռուստաընկերությանն իր տված հարցազրույցում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ հնարավոր հետընտրական կոալիցիայի մասին խոսելիս բառացի ասաց հետևյալը. «Խորհրդարան մտնելու նրանց շանսերը վիճակագրական սխալի տիրույթում են, թող դեռ անցնեն՝ հետո կտեսնենք»։

Եվ նորից եմ կրկնում անհերքելի ճշմարտությունը. եթե Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ) հիմնական ուժերը չգնային դրսերից այդքան փափագած ընտրությունների, եթե շարունակեին քաղաքական ճգնաժամի պատճառ դարձած փողոցային թեժ պայքարը, մենք կունենայինք այլ Հայաստան։ 2021-ին նախագահ Քոչարյանի պարտությունը միայն իրենը չէր, նաև մերն էր, քանզի այդ ընտրություններով Հայաստանի ճգնաժամը ոչ միայն չհանգուցալուծվեց, այլև էլ ավելի բարդացավ։

4. «Грехи других судить Вы так усердно рветесь, начните со своих и до чужих не доберетесь».

Ասում եք՝ «Հեղափոխություններն անարդյունավետ կառավարման հետևանք են»։ Պարզապես հիանում եմ, թե ինչպես են Միքայել Մինասյանին ատող շրջանակները համաձայնվում նրա հետ և փաթեթավորում իր գնահատականը՝ սեփական շահից ելնելով։

Հերթական պարադոքսը. Միքայելը իմ ընկերն է, ու ես իր հետ համաձայն չեմ, բայց իրենց թիրախը ու իրենք Մինասյանի հետ համաձայն են։ Այստեղ մի քաղաքագիտական ликбез. 2018-ը նույնիսկ «հեղափոխություն» դիտարկելու պարագայում հիշեք, որ գունավոր հեղափոխություններն իրականացվում են դրսից՝ ներքին էլիտաների պառակտման պարագայում։ Այդպես էր Վրաստանում, Ուկրաինայում, Սերբիայում։ Ամենո՛ւր։ Իսկ Հայաստանում պառակտված ներքին էլիտա ասելիս՝ ո՞ւմ ազդեցիկ անուններն են առաջինը գալիս քո մտքին, հարգելի ընթերցող: Դրսերի հետ կապեր ունեցող, նախագահ Սարգսյանի դեմ 10 տարի հրապարակավ բարձրաձայնող… 1998-2008-ին մեր երկրում գունավոր հեղափոխություն չեղավ, որովհետև նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը օգնում էին Քոչարյանին, ոչ թե էլիտաներ պառակտում։

5. «Клятвы, данные в бурю, забываются в тихую погоду».

«Սերժը բերեց Նիկոլին» ինքնամոռաց կրկնող՝ նախագահ Քոչարյանի աջակիցներն այդպես էլ չեն կարողացել պատշաճ կերպով կատարել տնային աշխատանքը և համոզիչ բացատրել հանրությանը, թե ինչո՞ւ են սկսել հիմա, 2025-ին դա կրկնել վերից վար։ Ինչու՞, երբ 2018-ին երկրորդ նախագահը կալանավորվեց Նիկոլի կողմից, ընդունեցիք մեր՝ «Նիկոլին բերածների» անվերապահ աջակցությունը, մեդիաներից մինչև դատարաններ։ Ինչո՞ւ միազաք մեզ բազմաթիվ նախաձեռնություններում և հակառակը, ինչո՞ւ էիք ողջունում մեր միանալը ձեր նախագծերին։ Ինչո՞ւ իրար կողք-կողքի ելանք պայքարի Հայրենիքի փրկության շարժման (ՀՓՇ), Դիմադրության շարժման, Սրաբազան պայքարի ժամանակ։ «Նիկոլին բերածների» հետ Նիկոլի դեմ ո՞նց էիք պայքարում։

«Ունենք այն, ինչ ունենք» օրերս ձեր շուրթերից հնչած բացատրությունը ոչ միայն ծիծաղելի է, այլև արձանագրային առ այն, որ կամ 2018-2024 թվականներին եք մեզ խաբել, եղել կեղծավոր, մեջքից դաշույնով խփելու պատրաստ, նենգ և երկդիմի, կամ հիմա եք ստիպված մտել այլոց խաղերի մեջ՝ ջուրը գցելով լիքը բան։ Ահա և հենց ձեր շրջանակների ներսում ցցուն և իրական բարոյական դիլեմա, պարոն Աղվան Վարդանյան։ Չե՞ք ուզում հանգուցալուծել։

6. «У всякого безумия есть своя логика». «Ինչու՞ են աղմկում տարանջատվածները» կամ Էպիտաֆիա։

Այլևս ակնհայտ է, որ երկու հիմնական ընդդիմադիր ճամբարների ճանապարհները անդարձելի բաժանվել են։ Պարոն Աղվան Վարդանյանի «տարանջատում» կոնցեպտին մենք օրեր առաջ լիովին համաձայնեցինք։

Ուստի միամիտ քաղաքացիների մոտ հարց է առաջանում, բա էլ ինչո՞ւ է այս թեման նորից շարունակվում։

Պատասխանն, ըստ իս պարզ է։ Հանրապետականը և Սերժ Սարգսյանը վերը նկարագրված եռանկյունու օրակարգի հետ համաձայն չեն։ Լինելով ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ջատագովը, մեզ համար OK չէ, որ Նիկոլը կրկին զգեստափոխվի, նորից հագնի խորը դեկոլտեով ծաղկավոր սարաֆան և այսքանից հետո այդ կերպ մնա իշխանության։ Նա պետք է գահընկեց արվի և պատասխան տա հայ ազգի դեմ գործած իր բոլոր հանցանքների համար։

Ուստի, երբ неЛюбовный треугольник-ի մի անկյունը փորձում է մյուսի միջոցով էն մյուսին պահել իր նախագծի տիրույթում, սա չէ այն սպասումը, որ ունի հայ ժողովուրդը իր ռազմավարական դաշնակցից և ազգային ուժերից։ Երբ 2018-ի «а куда он денется», 2021-ի՝ «будь послушным мальчиком» մոտեցումներին հաջորդում է 2026-ին նախատեսվող «возвращение блудного сына» կոմբինացիան, մեզ մնում է փաստել, որ մեր գործընկերները «не учатся на своих ошибках»:

Իսկ մեր նկատմամբ տեղեկատվական տեռոր նախաձեռնածներին և իրականացնողներին հիշեցնեմ, որ մենք 2018-ի տեռորն ենք տեսել, 2025-ը ի՞նչ է, որ չդիմանանք։ Դուք ձեր բարոյական դիլեմաները լուծեք։ Այդ թվում՝ պետության նկատմամբ։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

08.03.2025

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. Հնդկաստան
Ամենադիտված