Օգտակար խորհուրդներ, թե ինչպես խմել Ամանորին
Հասարակություն
Ամանորյա երեկույթների ժամանակ և տոնական սեղանների շուրջ ցանկալի է նախընտրությունը տալ թույլ ալկոհոլային ըմպելիքներին կամ առհասարակ հրաժարվել խմելուց. գրում է Взгляд թերթը՝ հղում կատարելով Առողջապահության նախարարությանը:
Սկզբունքը հետևյալն է՝ խմել հնարավորինս քիչ ու հազվադեպ և թնդության թույլ աստիճանով:
Անհրաժեշտ է շատ շարժվել և հիշել, որ ալկոհոլի առաջին ազդեցությունը տոքսիկային է, իսկ հետո վրա է հասնում արբեցումն ու համային զգացողությունները. կարծում է ՌԴ գլխավոր թմրաբանը:
Ամանորի գիշերը և դրան նախորդող երեկոյան պետք է հիշել, որ օրվա այդ ժամերին բիոքիմիան մեր օրգանիզմում վատ է աշխատում, լյարդը թմրած է, իսկ անվտանգ ալկոհոլ չի լինում առհասարակ:
Խորհուրդ չի տրվում նաև ամանորյա գինարբուքից հետո խումհարից առաջացած գլխացավի դեմ ասպիրին խմել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը