Բժշկական համալսարանի նոր ռեկտորի անունն արդեն հայտնի է
Հասարակություն
Այսուհետև «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի պաշտոնում հանդես կգա բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Զաքարի Նարիմանյանը: Ռեկտորի թափուր պաշտոնի համար ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարել էր բաց մրցույթ: Մրցույթի մասնակցության համար պաշտոնական հայտ է ներկայացրել մեկ թեկնածու՝ Միքայել Զաքարի Նարիմանյանը:
Ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանի՝ այս տարվա հունիսի 16-ից ՀՀ առողջապահության նախարար նշանակվելուց հետո:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը