DIESEL-ի հիմնադիրը կհովանավորի Վենետիկի Ռիալտո կամրջի վերանորոգումը
ԱՐԽԻՎ
DIESEL ապրանքանիշի հիմնադիր Ռենցո Ռոսոն 5 մլն եվրո կներդնի վենետիկյան Ռիալտո կամրջի վերանորոգման համար: 500 տարի առաջ կառուցված այս կամուրջը վաղուց արդեն վերանորոգման կարիք ուներ: Ռոսոն որոշել է օգնել այս գործընթացին՝ տրամադրելով 5 000 005 եվրո: Գումարի ոչ կլոր լինելը պայմանավորված է այն հանգամանքով, որ հովանավորը 5 թիվն իր համար երջանիկ է համարում:
Բոլոր մնացած ծախսերը՝ նախագծի կառուցման, աշխատանքների կառավարման, անվտանգթույան համար, իրենց վրա կվերցնեն քաղաքային իշխանությունները. փոխանցում է Italia-ru-ն: Արդեն հունվարի սկզբից կմեկնարկեն նախնական աշխատանքները, իսկ վերանորոգումը կավարտվի 2016 թվականի փետրվար ամսին:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)