Հանրությանը հորդորում եմ չտրվել էմոցիաներին, սա մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է. ադրբեջանագետ (Լուսանկար)
Հրապարակումներ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան իր տելեգրամյան ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Սա կարևոր է այն առումով, որ այս թեման ադրբեջանական կողմը շահարկում է հենց հայկական հանրության ներսում որոշ վտանգավոր տրամադրություններ գեներացնելու համար, կարճ ասած՝ հայերին հայերի դեմ օգտագործելու համար։
Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ես չեմ բացառում, որ առաջիկայում այդ շինծու «դատավարություններին» կարող են հայտնվել «յան» ազգանունով հայ համարվող «ականատեսներ»՝ ճնշման կամ գումարի դիմաց: Դա Ալիևի ձեռքին կդառնա շատ ուժեղ քարոզչական գործիք։
Սա հաշվի առնելով մեր հանրության հորդորում եմ չտրվել էմոցիաներին, հասկանալ, որ այս ամենը մեր դեմ վարվող հիբրիդային պատերազմի մաս է»։

