Սիրուշոն՝ «Պռեգոմեշ»-ի տեսահոլովակի մասին
Հասարակություն
Երգչուհի Սիրուշոյի տեսահոլովակը՝ «Պռեգոմեշ»-ը արդեն շատերն են հասցրել տեսնել և գնահատել: Չնայած դրան՝ երգչուհին շարունակում է մանրամասն պատմել, թե տեսահոլովակի կերպարները, հագուստներն ու դետալներն ինչ նշանակություն ու իմաստ ունեն.
«Ինձ շատ է ոգևորել Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն: Տեսահոլովակում ժամանակահատվածի ոգին ու տրամադրությունը հաղորդելու համար հորս խորհուրդով նկարահանվեց տղամարդկանց հին հայկական խաղ, որը կոչվում է «ղայիշ լախթի»: Իմ պարային հագուստը ստեղծելու համար անդրադարձա Վասպուրականի տարազին` փորձելով ցույց տալ այն, որ աշխարհում արդեն բավական ժամանակ նորաձև դարձած ացտեկների հագուստի փոխարեն կարող էր մեծ ճանաչում ունենալ հայկականը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը