Այս իշխանությունը փորձում է վախեցնել ինձ շինծու քրեական գործով․ Արթուր Չախոյանը կանչվել է ՔԿ
Հրապարակումներ
Այս իշխանությունը հերթական անգամ փորձում է վախեցնել ինձ շինծու քրեական գործով և լռեցնել իմ կոռուպցիոն բացահայտումների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է հանրային գործիչ Արթուր Չախոյանը։
«Հենց նոր փոստից ստացա այս ծանուցագիրը, որի համաձայն 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով առավելագույն խիստ պատիժը նախատեսում է ազատազրկում՝ առավելագույնը երկու տարվա ժամկետով»,– գրել է նա։
