Քննարկում Հանրային խորհրդում
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր մասնակցեց Հանրային խորհրդում կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի հետագա զարգացման եւ ապակենտրոնացման ռազմավարական մոտեցումներ» փաստաթղթի քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի, խորհրդի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանի եւ հանձնաժողովի անդամների, փաստաթուղթը մշակած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ շահագրգիռ քննարկում ծավալվեց, ներկայացվեցին տարբեր առաջարկություններ, դիտարկումներ, մտահոգություններ:
Հանդես գալով ամփոփիչ խոսքով՝ փոխվարչապետը կարեւորեց փաստաթղթի վերաբերյալ լայն քննարկումների կազմակերպումը, ինչպես նաեւ օգտակար համարեց հնչեցված կարծիքներն ու մոտեցումները՝ հեղինակներին առաջարկելով փաստաթուղթը լրամշակելիս հաշվի առնել դրանք:
Նա նկատեց, որ փաստաթղթում տեղ են գտել տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման տեսանկյունից բոլոր կարեւորագույն խնդիրները: Այն միաժամանակ բաց փաստաթուղթ է, որը հաշվի է առնելու ժամանակի պահանջները եւ ուղենիշային է լինելու ոլորտի զարգացման համար:
Ա. Գեւորգյանը նաեւ վստահեցրեց, որ ՏԻ համակարգի զարգացմանը վերաբերող ռազմավարական փաստաթղթերի ու ծրագրերի հարցում կառավարությունը կարեւորում է հանրային քննարկումները եւ դրանք օգտակար է համարում ծրագրերի արդյունավետ իրականացման տեսանկյունից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը