Երկու ամերիկացի երեխաներին զրկել են ամանորյա տոնական նվերներից
ԱՄՆ
Երկու ամերիկացու դեմ գողության մեղադրանք է առաջադրվել, երբ պարզվել է, որ վերջիններս կողոպտել են տունը և գողացել մանկական ամանորյա նվերները: 46-ամյա Շարլին Գորդոնը և Դին Ջանսմը սողոսկել են Կոլումբիա նահանգի Սքոտ քաղաքի տներից մեկը և գողացել տոնածառի տակ դրված 15 փաթեթավորված նվեր:
Բացի երեխաների համար նախատեսված նվերներից, գողերը վերցրել են նաև մի քանի թանկարժեք իրեր և տեխնիկա, այս մասին հաղորդում է Fox News-ը: Ընտանիքը, վերադառնալով խանութից, ապշել էր, երբ նկատել էր, որ նվերներն անհետացել են: Ոստիկաններին մեկ օրում հաջողվել էր գտնել հանցագործներին և ձերբակալել՝ նրանց անվանելով «անսիրտ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)