Ադրբեջանը և Թուրքիան միջազգային հանցագործներ են․ ԵԽ պատգամավոր
Հրապարակումներ
Ավելի քան մեկ տարի է անցել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումից, իսկ հայերը դեռ չեն կարողանում բուժել իրենց վերքերը։ Այս մասին ասել է Եվրախորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Գեադիս Գեադին։
«Հայերի նկատմամբ բռնաճնշումները շարունակվում են։ Ցավոք սրտի, Ալիևի ռեժիմը ոչ միայն չի հարգում միջազգային իրավունքը և մարդու իրավունքները, այլև շարունակում է ապօրինի կերպով օկուպացնել Հայաստանի տարածքը։
Եվրամիությունը պետք է պաշտպանի ժողովրդավարական արժեքները։ ԵՄ-ն պետք է ամուր կանգնի Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, որոնք միջազգային հանցագործներ են։ Մենք պետք է վերջ տանք էթնիկ զտումներին, որոնք տեղի են ունենում հայերի, հույների և կիպրացիների դեմ»,– նշել է ԵԽ պատգամավորը։
