Հրամանագիր՝ ԼՂՀ պետական հանձնաժողով ստեղծելու մասին
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողով ստեղծելու մասին:
Համաձայն հրամանագրի՝ հաստատվել է հանձնաժողովի անհատական կազմը՝ ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, որը երկշաբաթյա ժամկետում կքննարկի ու հաստատի տոնական միջոցառումների համալիր ծրագիրը։
Նույն օրը Բակո Սահակյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, համաձայն որի՝ փոփոխություն է կատարվել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան