Հայկական «X-Factor»–ը՝ բարոյականությունից այն կողմ
Հասարակություն
Արմեն Առաքելականն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Իքս-ֆակտորը» վերածվել է համաժողովրդական սթրես ֆակտորի։ Այսօրվա ընթացքում արդեն երկրորդ մասնակցին եմ տեսնում, որ իր ելույթը եզրափակում է փողոցային ռազբոռկայի մակարդակով, ընդ որում, նման միջադեպերի մեջ ես կոնկրետ մասնակիցներին մեղադրում եմ վերջին հերթին, որովհետև մեղավոր են նախ այս խեղկատակության կազմակերպիչները, ովքեր դիտավորյալ չեն անցկացնում նախնական լսումներ, որպեսզի ոչ ադեկվատներին ու հոգեկան հիվանդներին զտեն, որովհետև նշվածները ավելի շատ ռեյթինգ են բերում իրենց գժություններով ու ոչ ադեկվատ պահվածքով, քան իրոք տաղանդավոր մասնակիցները՝ իրենց հիանալի վոկալներով հանդերձ։ Մյուս մեղավորներն անկասկած ժյուրիի անդամներն են, որոնք երբեմն իրենց այնպես գոռոզ ու հեգնանքով հարուստ վերաբերմունք են ցույց տալիս մասնակիցների նկատմամբ, որ անգամ հավասարակշռված մարդը կարող է հուներից ելնել, առավել ևս հաշվի առնելով այն լարվածությունը, որ առաջանում է բեմից ելույթ ունենալիս, առավել ևս՝ տեսախցիկների առաջ։ Եվ վերջապես մեղավոր են նման մասնակիցների մտերիմներն ու հարազատները, ովքեր ոչ միայն չեն փորձում հետ պահել իրենց «տաղանդներին» (խոսքը այս դեպքում տվյալ աղջկա մասին չէր, որովհետև իրոք վատ չէր երգում), որպեսզի սրանք չպատվեն իրենց ներկայությամբ հեռուստատաղավարը, այլ դեռ մի բան էլ խրախուսում են։
Ընդհանրապես, նմանատիպ շոուները սնկի պես շատացել են ու արդեն դառնում են սերիալի պես ինչ-որ բան, իսկ հատկապես «Իքս-ֆակտորը» վերածվել է Կարապետիչի ադամանդակիր աՌտիստների շքերթի ու կարծում եմ՝ մեծ բան չի լինի, եթե այս շոուն չլինի, կամ գոնե վերանայվեն դրա անցկացման մեխանիզմն ու ժյուրիի էթիկան»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը